Սնունդը և առողջությունը
Սիսեռ - Cicer arietinum
Սիսեռը բակլազգիների ընտանիքից է, որը քաղաքակրթությանը հայտնի է հնագույն ժամանակներից: Սիսեռն աճեցնում էին Մերձավոր Արևելքում: Բրոնզե դարում այն արդեն հայտնվեց Հունաստանում ու Հռոմում: Մատուցվում էր ձիթապտղի յուղով տապակված ու պանրի հետ: Սիսեռի մասին առաջին հիշատակումը հանդիպում է Հոմերոսի «Իլիականում»:
XVII դարից սկսած` սիսեռը հայտնի դարձավ ողջ աշխարհում: Այն Եվրոպայում կիրառվել է նաև որպես սուրճի փոխարինիչ:
Հին ժամանակներից սիսեռ աճեցնում են Հնդկաստանում և Պակիստանում: Այն ընկույզի համ է հիշեցնում: Այսօր շատ տարածված է արևելյան «հումուս» ուտեստը, ինչպես նաև արաբական խոհանոցի «ֆալաֆելը»` սիսեռի խյուսից ձևավորած գնդիկները, որոնք տապակվում են այնքան, որ խրթխրթան կեղև ունենան:
Հնդկական խոհանոցում լայն տարածում ունի սիսեռալյուրը, որը, ի դեպ, արդեն հաջողությամբ կիրառում են նաև իտալացի խոհարարները. դրանից պատրաստում են հատուկ բլիթներ` ֆարինատներ: Իսկ ֆիլիպինցիները գիտեն սիսեռը թանձրահյութով պահածոյացնելու մի տարբերակ, որը մատուցում են որպես աղանդեր` «հալո-հալո» (ֆիլիպինյան պաղպաղակ): Եթե բրնձից կարելի է սաքե պատրատել, ապա սիսեռն էլ կարող է ալկոհոլային խմիչքների համար հումք դառնալ:
Բաղադրությունը և հատկությունները
Սիսեռը հարուստ է սպիտակուցներով ու ածխաջրերով, ինչպես և բոլոր բակլազգի մշակաբույսերը: Սիսեռը պարբերաբար օգտագործելը նվազեցնում է օգանիզմում խոլեստերինի մակարդակը: Սիսեռի մեջ օրգանիզմին անհրաժեշտ կալիում ու մագնեզիում կա: Իսկ դրա պարունակած կալցիումն ու ֆոսֆորը կամրացնեն ոսկրահյուսվածքը:
Չնայած սիսեռի ցողունն ու տերևները խոհարարական կիրառություն չեն գտել, սակայն պարունակում են խնձորաթթու, որը նույնպես օգտակար է: Սիսեռը հարուստ է B, A, E և C խմբի վիտամիններ, հանքանյութեր: Օգտակար նյութերի պարունակության շնորհիվ սիսեռը երիտասարդացնող և իմունային համակարգը պաշտպանող, սրտային և ուռուցքային հիվանդությունների կանխարգելման հարաշալի միջոց է համարվում:
Սիսեռից պատրաստված սնունդ է առաջարկվում գեր ու շաքարային դիաբետով մարդկանց սննդակարգերի համար: Սննդաբաժնում սիսեռի ամենօրյա կիրառումը կարգավորում է լյարդի, երիկամների գործունեությունը, օրգանիզմը մաքրում թույներից ու խոչընդոտում արյան մեջ խոլեստերինի կուտակումը:
Բացի թվարկվածներից, սիսեռն օգնում է պահպանելու կառուցվածքը, բարձրացնում տրամադրությունը: Դեռևս հնում էին սիսեռը կիրառում որպես մարսողական խնդիրների ու մաշկի դարման: Մատղաշ ցողուններից թրջոցներով բուժում էին վերքերը, իսկ տերևների թուրմը զարմանալի ազդեցություն էր ունենում զույգի սեքսուալ հնարավորությունների վրա: Անցած դարերում կանայք սիսեռի օգնությամբ ազատվում էին ցավոտ դաշտանից, իսկ կերակրող մայրերը բարելավում էին կաթի որակը: Սակայն անվերապահորեն ասել, որ սիսեռը միայն օգուտ է տալիս, ճիշտ չի լինի:
Կան մարդիկ, որոնք սիսեռը «չեն մարսում»: Ուստի սիսեռով «տարվելուց» առաջ հարկավոր է խորհրդակցել սննդաբան բժշկի հետ:
Իսկ սիսեռից ինչ-որ բան պատրաստելուց առաջ հարկավոր է նախապես թրջել այն սառը ջրում` 8-12 ժամ, ապա լվանալ հոսող ջրով: Իսկ եթե ինչ-որ մեկը զգուշանում է սիսեռ ուտելուց` խուսափելով գազառաջացումից, ապա կարելի է եփի ընթացքում ջրին ուրց կամ կոճապղպեղ ավելացնել: Սիսեռը կարելի է խաշել ու տապակել, ավելացնել ապուրներին ու բանջարեղենին, մսային կերակրատեսակներին: Նույնիսկ երեխաներին է առաջարկվում սիսեռից խյուսեր օգտագործել` ավելացնելով մրգի կտորներ կամ մեղր: Իսկ գինու քացախով թրջած սիսեռից հրաշալի աղցան է ստացվում:
21.05.2013 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ